Մոսկվայում երեխաները զբոսնելիս դի են հայտնաբերել գետում

Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսարևելյան շրջանով հոսող Յաուզա գետի մոտակայքում զբոսնելիս երեխաները մարդու մարմին են հայտնաբերել ջրում:

Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, երեխաները լուսանկարել են իրենց զարհուրելի հայտնագործությունն ու նկարն ուղարկել մայրիկին: Կինն էլ ոստիկանություն է կանչել:

Իրավապահ մարմնի ներկայացուցիչները ներկա պահին պարզում են կատարվածի հանգամանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ