24ժամ ձեր տան դարպասների դիմացի բետոնին նստացրեցիք հիվանդ երեխեքիս հերիք չէ, մի բան էլ… ահա Գագիկ Ծառուկյանի իրական դեմքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզում հանրահավաք է կազմակերպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«120 հազար ընտանիք պահող մարդ արտագնա աշխատանքի չի գնացել, օրավարձով աշխատողները չեն աշխատում, այսօր շրջանառությունը պակասել է: Պետությունը պետք սուբսիդավորի և մեկ տարվա կտրվածքով պետք է փակի ժողովրդի վարկերը»,– ասել է նա:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօր պետությունը 1 միլիարդ 400 միլիոն պետական պարտքն ավելացրել է, ո՛չ աշխատատեղ է բացել, ո՛չ էլ մարդկանց տոկոսներն է ներել:
«Պետությունը կարող է դիմի Համաշխարհային բանկ, 1 միլիարդ գումար բերի ու ժողովրդին բաժանի, գոնե ամեն ընտանիքի 2000 դոլար փող տան, մարդիկ իրենց ձմեռն անցկացնեն: Որ իմ ժողովրդի վիճակը լավ չլինի, իմ երեխեքի վիճակն էլ լավ չի լինի»,- ասել է նա:
ԲՀԿ ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի հարցին: «Բանակցություններում պետք է դրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը»,- նշել է նա:
Գագիկ Ծառուկյանը նկատել է, որ Արցախի հարցում կոնկրետ բան չգիտենք` ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել: «Այ ձեր ցավը տանեմ, մեր առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է, Ղարաբաղի ժողովուրդը այդ հարցը կարգավորել է, Ղարաբաղը 30 տարի անկախ է, մնում է միջազգային ճանաչման հարցը»,-ասել է նա: