COVID_19-ից ապաքինված հիվանդը մինչև 90 օր կարող է տարածել վիրուսը

Կորոնավիրուսից ապաքինված մարդը, մինչև 90 օր կարող է վիրուսը տարածել, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:

«Մենք ունենք դիտարկումներ, և նման դիտարկումներ կան նաև արտասահմանում, որ վարակված անձի մոտ վարակիչ լինելու շրջանը մինչև 90 օր է»,- ասել է Պոպովան։

Նա նշել է նաև, որ վիրուսը կարող է տարածել այն մարդը, ով չունի կորոնավիրուսի ախտանիշներ և ունի թեստի բացասական պատասխան:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, օգոստոսի 11-ին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ