ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
2018 թ., փետրվարի 8, Ալիև:
Ադրբեջանի ժողովուրդը պետք է ձգտի վերադառնալ իր պատմական հողերը, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը:
2020 թ., սեպտեմբերի 20, Ալիև
«Սա սադրանք է, մեզ սադրում են, Ադրբեջանը չունի որևէ ռազմական նպատակ Հայաստանի տարածքում, սակայն եթե լինի սադրանք, Բաքվի համար այլևս ոչ մի սահմանափակում չի լինի»
Հ. Գ. Հեղափոխությունից հետո, կարծես թե, Ալիևի մոտ էլ է բան փոխվել:
Հռետորաբանության փոփոխությունը ուղիղ համեմատական է մեր զինված ուժերի հզորացմանը և մարտունակության բարձրացմանը: