Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի 25 անդամներ և 8պացիենտ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել այսօր հիվանդանոցում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ:

«Ի լրումն` հայտնում ենք,որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Տեղեկացնենք,որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։

Հիշեցնենք ,ՀՀ Առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին , որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ