Նիկոլ Փաշինյանը՝ սուպերվարչապե՞տ, թե՞ սուպերմեն

2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների 59 կողմ, 42 դեմ ձայնով ընտրվեց Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ:

Նրան Ազգային ժողովում սատարում էին Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ խմբակցությունը, «Ելք» դաշինքը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախօրոք հայտարարած 10 ձայնով:

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

«Այս ողջ ընթացքում ես և կառավարության անդամները շարունակելու ենք իրականացնել մեր լիազորությունները: Ես շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի լիազորը: Շատերը մտավախություն ունեն՝ իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարի: Ժողովրդի կամքի առաջ չի կարող կանգնել ոչ մի ուժ:

Ինչքան էլ հակասություններ ունենանք ԱԺ մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք հակազգային հակապետական որևէ քայլերի կդիմեն: Մեր ժողովուրդն ու պետությունը կարմիր գիծ են թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի համար, նրանք այդ կարմիր գիծը երբեք չեն անցնի»

տեսանյութը՝  24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ