«Որևէ մեկի մտքով չանցավ, որ հիշի, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ժառանգություն ստացավ…». Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրռում է կատարել, որտեղ ասվում է.

Որևէ մեկի մտքով չանցավ, որ հիշի, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ժառանգություն ստացավ:
Գողապետ նախկին երկու նախագահների կողմից թալանված և արյունաքամ երկիր, կողոպտված ժողովուրդ…
Սահման պահող զինվորի հագուստի, ուտելիքի, զինվորական տեխնիկայի վառելիքի թալանից հարստացած ղեկավար զինվորականներ ու, իհարկե, նախկին նախագահներ…

Բոլոր (այո՛, բոլոր) ստրատեգիական նշանակության կառույցները օտարների մենաշնորհը դարձրած երկիր:
Աղքատ ժողովուրդ, և նրան թալանած միլիարդատեր տականքների մի խումբ: Նախագահների մահակների տակ կուչ եկած, բայցև այդ ինքնակոչ և հայատյաց նախագահների անօրեն որոշումները նախկինում հաստատող ու դրա շնորհիվ հարստացող դատավորների, իրավաբանների, քննիչների ու դատախազների երկիր… Մի երկիր, ուր 20 տարի շարունակ բացահայտ բռնաբարվում էին օրենքն ու մարդու իրավունքները… Մարտիմեկյան արյունահեղության ու անտեղի դատապարտվածների երկիր… Արցախի հարցի կարգավորման խնդրի բանակցություններից Արցախը դուրս շպրտած Հայաստանի նախագահի աթոռը գրաված, այսպես ասած, վայ արցախցի երկու նախագահների հակահայկական գործունեության հետևանքով Արցախի հարցի լուծումը չքանդվող թնջուկի վերածած իրավիճակ:

Հանուն իր աթոռը պահելու՝ ազատագրված տարածքները զիջելու պատրաստ անհայրենիք սեռժիկ սարգսյանի թողած երկիր Հայաստան:
…Ա՛յս էր Նիկոլ Փաշինյանի ժառանգած երկիրը: Այդ երկրում մի ժողովուրդ, որը վերջապես ազատվել էր թուրքից էլ թուրք ռոբիկ քոչարյանի և սեռժիկ սարգսյանի ստրկական ռեժիմից, անհամբեր է արմատական վերափոխումների հարցում: Եվ ժողովրդի այդ անհամբերության արդյունքում եղան մարդիկ, ովքեր Ավգյան ախոռների մաքրման գործի որոշ դանդաղությունից և սպասված պաշտոններ չստանալուց սկսեցին դժգոհել:

Հակառակի պես անցյալի կեղտերը մաքրելու գործընթացին եկավ ամենամեծ խանգարողը՝ կորոնավիրուսը, որը Նոր երկրի, Նոր ղեկավարների ուշադրությունը որոշ ժամանակ շեղեց բուն անելիքից: Շեղեց, որովհետև ժողովրդին այդ աղետից փրկելու խնդիրն ավելի կարևոր դարձավ Նոր կառավարության համար: Բայց այդ կորոնավիրուսով շեղված որոշ ժամանակը շատ երկար թվաց մի խումբ անհամբերներին, տատանվողներին, ու այս իրավիճակից օգտվեցին Նժդեհի ասած այն ներքին տականքները, որոնք իրենց ընդդիմություն հռչակեցին ու, փոխանակ օգնեն կառավարությանը, սկսեցին խարդավանքներ հյուսել: Այնինչ, աշխարհի ո՛չ մի երկրում ընդդիմությունը նման աղետի պայմաններում իշխանություններին մենակ չի թողնում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր իշխանություններն ամեն հնարավոր բան արել ու անում են՝ ժողովրդին պաշտպանելու այդ ահավոր աղետից:

Դա էլ բավական չէր, սկսեցին մեկ առ մեկ պայթել նոր կառավարության տակ դրված ականները, որոնցից առաջինը անաղուհաց քրդի շուն (ներողություն քուրդ ժողովրդից) չեկիստ վանեցյան կոչվող դրածոն էր: Փաշինյանը չզրկեց նրան գեներալական կոչումից, որ տվել էր՝ հավատալով նրա «պատիվ ունեմ» կեղծ խոսքերին: Չզրկեց, որովհետև Փաշինյանը ռոբիկ քոչարյան չէր, որը Վաղարշակ Հարությունյանին նենգաբար զրկեց կոչումներից, ինչ է, թե նա դեմ էր արտահայտվել Մեղրին դավադրաբար ազերիներին զիջելու նրա հայակործան ծրագրին:
Պայթեց մեկ ուրիշ ական, որ շատ բեկորներ ուներ՝ հանձին «Բարգավաճ Հայաստան» կոչված արհեստածին կուսակցության բոլոր անդամների: Անդամներ, որոնցից շատերն այդ կուսակցություն էին մտել գագիկ ծառուկյանի թալանած փողերի ու նրան ստրկաբար տված իրենց «ղազագրերի» շնորհիվ: Իրենց այս բացահայտ ամոթը ծածկելու համար բարգավաճականները սկսեցին վայրահաչել՝ ինչ-որ քաղաքական հետապնդումների զոհի շինծու ձևակերպում տալով իրենց, այսպես ասած, ընդդիմադիր կեցվածքին:

Այդ արհեստածին կուսակցության լիդերը, որը ձեռքսեղմումով ողջունել էր Փաշինյանի հեղափոխությունը, հանցագործ ու արդեն ամբաստանյալ ռոբիկ քոչարյանից ու նույնքան հանցագործ սեռժիկ սարգսյանից, որոնց ժամանակին ոսկեձույլ առյուծիկներ էր նվիրել, հրահանգ ստացավ՝ «խելքը գլուխը հավաքել» ու պայքարել Նիկոլի դեմ: Բայց որովհետև նրա դոդ գլխում խելքի համար տեղ չկար, գործի դրվեցին հուշարարներ, որոնց ասածը տառասխալներով կրկնողը դարձավ ծառուկյան գագոն, որ թալանածը կորցնելու վախից իրեն հռչակեց հիմնական «ընդդիմադիր» ու «քաղհալածյալ» և ստացավ «Ծառուկյանը գրե՞լ գիտի» սպանիչ ծաղրանքը: Գուցե այդ բարգավաճական կոչվածները պատասխանե՞ն այն հարցին, թե իրենց կուսակցության միահեծան լիդերի անձնագրի պատճենն ի՞նչ գործ ունի ռուսական հատուկ ծառայությունների մոտ: Նաև ա՛յն հարցին պատասխանեն, թե միլիարդատեր իրենց կուսակցության ղեկավարը ինչո՞ւ դադարեց աշխատավարձ տալ իր աշխատողներին և, անգամ անամոթաբար հայտարարեց, թե երկրում սով է սպասվում:
Իսկ արդեն քաղաքական աղբանոցում հայտնված հանրապետական կոչվող կուսակցությունը քաղաքական դիակ դարձած իր անդամներով շարունակում է ստվերից իր դավադիր գործն անել՝ կազմալուծելու կառավարության աշխատանքները:

Դեհ, իսկ դաշնակների մասին գրելը մի առանձին նյութ է, որին կանդրադառնամ հաջորդիվ: Ժողովրդից առանձին խմբեր եղան, որոնք, նեղ անձնական շահերից ելնելով, չուզեցին նկատել կորոնավիրուսի ճնշումներին մի կերպ դիմադրող կառավարության երկու տասնյակից ավել աջակցության ծրագրերի գործադրումը և շտապեցին դժգոհել ու անգամ 10-15 հոգով բողոքի միտինգներ ձեռնարկել: Ո՞նց չհասկացան, որ իրենց շտապողականությամբ, իրենց անխոհեմ քայլերով ջուր ավելացրին իրենց իսկ հեղափոխությամբ աղբանոց նետված նախկին տականքների ջրաղացին:

Ա՛յս է Նիկոլ Փաշինյանի ժառանգած երկիրը: Ի՞նչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում: Դիմանալ աջից ու ձախից եկող փուչ հանդիմանանքներին, նաև դիմանալ արտաքին ճնշումներին և շարունակել հեղափոխությամբ հռչակված ծրագրերի իրականացումը: Դանդա՞ղ է առաջանում: Այո՛, դանդաղ է հազար ու մի պատճառներով: Այդ պատճառներն արդեն ծանոթ են ժողովրդի այն մեծամասնությանը, որ հավատում ու շարունակում է հավատալ Վարչապետին: Հավատալ ա՛յն Նիկոլ Փաշինյանին, ով դեռ հանդուրժում է Երկրի մարմնի վրա եղած խոցերի ներկայությունը և դրանք կոշտ կտրվածքներով չի հեռացնում: Մարդ չի՛ սպանում, այլ մարդուն դարձի բերելու ճանապարհներ է որոնում: Դարձի չեկողները դիմադրում են, կո՜շտ են դիմադրում ու զանազան խարդավանքներ են հյուսում: Դրանց համար երկրի շահերը կարևոր չեն, որովհետև դրանք անհայրենիք դավաճաններ են: Դրանք իրենց դավաճանությունները ծածկելու հազար ու մի միջոցների են դիմում:

Մոտենում են ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի նյութերի հրապարակման օրերը: Շատ բան է բացահայտվելու: Հավանաբար եղաժ-չեղած մեր գլխավոր դատախազն էլ ի վերջո իր դատական հայցը կներկայացնի, որ ամբաստանյալ ռոբիկ քոչարյանը կրկին հայտնվի բանտում, որ ազատորեն չկարողանա ազդել դատական պրոցեսի վրա: Թե չէ այդ մեղադրյալը հարցազրույցնե՜ր է տալիս, անգամ ծրագրե՜ր է քննարկում իր նման տականքների հետ, թե ինչը ինչպես կարելի է անել: Եվ ովքե՞ր են նրա զուռնայի տակ պարողները: Ինչ-որ զորի բալայան, ինչ-որ մի վազգեն մանուկյան, կամ արտաշես գեղամյան ու խոսրով հարությունյան… Դրանց դիմակները վաղուց են պատռվել, և դիմակների տակից երևացող երեսները հազար գույնի են ու զզվանք առաջացնող:

Ժողովուրդը, փառք Աստծո, դրանց լավ է ճանաչում: Եվ ես հավատում եմ ժողովրդի հավաքական ուժին, կամքին ու վճռականությանը, որ վճռական պահին Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու: Հայրենադավները թող դա լա՛վ հասկանան ու իրենց համար մկան տարբեր ծակեր որոնեն, որ երկրորդ, ավելի ուժգին հողմից պատսպարվելու տեղ ունենան:

«Պայքար մինչև վերջ» կարգախոսը նորոգվում է՝ նոր Հավատով, նոր Հույսով:
Ուրեմն, իմ սիրելի ժողովուրդ, 2018-ի նույն դուխով, նույն ոգևորությամբ, նույն հավատով վերաբերվենք այս օրերի դժվարություններին ու Հավատով մնանք Հեղափոխության մեր արժեքներին:
Ա՛յս խնդրանքով ու ցանկությամբ՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ