ԹԵՍՏ. Կճանաչե՞ք սիրված ու տաղանդավոր հայ դերասաններին

Խորեն Բաբկենի Աբրահամյանը ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն):

1979–1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–1995 թվակններին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։

1985–1988 թվակններին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։

 

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!