«Ես երջանիկ եմ»․ Էրիկը հարսանեկան տեսանյութ է հրապարակել

Երգիչ Էրիկ Կարապետյանը հարսանեկան տեսանյութ է հրապարակել։

«Ես երջանիկ եմ որ դուք երջանիկ եք , շնորհավոր ձեր համատեղ կյանքի մեկամյակը… Քավորը մեռնի ձեր սրտին !!!,- գրել է երգիչը»։

Հիշեցնենք, որ երգիչ Էրիկը ծնվել է 1988 թ. հունիսի 5-ին, Թբիլիսիում։ Թբլիսիում ապրել է եղբոր’ Բոկայի և ծնողների’ Մարինայի ու Վալերի հետ: 2005 թ. ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 2006 թվականից տեղափոխվել է Երևան։

2006-2011 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-2010 թվականներին աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ։ 2006 թ. «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի։

2007 թ. «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ դարձել է հաղթող։ 2011 թ. ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012 թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Թողարկել է 1 ձայնասկավառակ, նկարահանել է 18 տեսահոլովակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ