«Ձեր թույլտվությամբ մի քիչ թիթիզանամ…». Էջմիածնի քաղաքապետի գեղեցիկ ֆոտոշարքը

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել՝

Ձեր թույլտվությամբ մի քիչ թիթիզանամ :

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը 2008-2009 թվականներին աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար։ 2009-2012 թվականներին աշխատել է Հայաստանի քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար։

2013-2014 թվականներին աշխատել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ։

2014-2016 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ։

2016-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ։

2015-2018 թվականներին աշխատել է որպես Հայաստանի արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 22-ի 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ