Սահմանապահ Այգեպարի կարմիր տանիքները, վերանորոգված տներն ու հիմնանորոգված փողոցները.

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Կառավարության կողմից վերակնգնաված Տավուշի մարզի, սահմանապահ Այգեպարի կարմիր տանիքները, վերանորոգված տներն ու հիմնանորոգված փողոցները:»

Նշենք, որ Այգեպարում հիմնանորոգվում կամ ամբողջովին վերակառուցվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, որոնց թիվը հասնում է երեք տասնյակի, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա սշխատանքով։ Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին եւ կառավարությանը` իրականացվող լայնածավալ աշխատանքների համար, ինչը լուծում է ոչ միայն իրենց բնակարանային, այլեւ աշխատատեղերի խնդիրը:

Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։ Նիկոլ Փաշինյանին եւ տիկին Հակոբյանին են ներկայացվել նաեւ Այգեպարի դպրոցի նոր ապաստարանի կառուցման աշխատանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ