«1000, 2000, 3000, 4000 դոլար տվեք…»․ Ծառուկայնն առաջարկում է պետական պարտքի հաշվին փող բաժանել

Եթե այս վիճակից դուրս չգանք, իրոք անդունդի մեջ ենք: Այս մասին Արարատի մարզում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«120 հազար ընտանիք պահող մարդ արտագնա աշխատանքի չի գնացել, օրավարձով աշխատողները չեն աշխատում, այսօր շրջանառությունը պակասել է: Պետությունը պետք սուբսիդավորի և մեկ տարվա կտրվածքով պետք է փակի ժողովրդի վարկերը»,– ասել է նա:

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօր պետությունը 1 միլիարդ 400 միլիոն պետական պարտքն ավելացրել է, ո՛չ աշխատատեղ է բացել, ո՛չ էլ մարդկանց տոկոսներն է ներել:

«Պետությունը կարող է դիմի Համաշխարհային բանկ, 1 միլիարդ գումար բերի ու ժողովրդին բաժանի, գոնե ամեն ընտանիքի 2000 դոլար փող տան, մարդիկ իրենց ձմեռն անցկացնեն: Որ իմ ժողովրդի վիճակը լավ չլինի, իմ երեխեքի վիճակն էլ լավ չի լինի»,- ասել է նա:

ԲՀԿ ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի հարցին: «Բանակցություններում պետք է դրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը»,- նշել է նա:

Գագիկ Ծառուկյանը նկատել է, որ Արցախի հարցում կոնկրետ բան չգիտենք` ինչ են պայմանավորվել, ինչ են քննարկել: «Այ ձեր ցավը տանեմ, մեր առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է, Ղարաբաղի ժողովուրդը այդ հարցը կարգավորել է, Ղարաբաղը 30 տարի անկախ է, մնում է միջազգային ճանաչման հարցը»,-ասել է նա:

Դեռ չի կողմնորոշվում ))

Posted by Taron Chakhoyan on Sunday, 20 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ