ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփի հայրենի քաղաքում ՝ սլովենական Սևնիցայում նախկին փայտյա այրված արձանի փոխարեն կանգնեցրել են Մելանյայի նոր, բրոնզե արձանը,- գրում է Euractiv-ը:
Փայտյա արձանը վանդալները այրել էին հուլիսի 4-ին, երբ Ամերիկայում նշվում էր Անկախության տոնը: Արձանի ածխացած կտորները հետո ցուցադրվում էին Կոպեր քաղաքի գեղարվեստի սրահում: Նոր արձանի վրա աշխատել են ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին և սլովենացի քանդակագործ Ալես Զուպեվիցը:
Բրոնզե արձանը իրական չափերով է ստեղծած,դրվել է 2.8 մետր բարձրության փայտյա պատվանդանի վրա, և մեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է ճանաչել Մելանյայի դիմագծերը, եթե չլինի կողքի գրությունը.
«Այս արձանը նվիրվում է Մելանյայի հուշարձանի անմահ հիշատակին: Հուշարձանը եղել է այս տեղում» :