Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը,երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Ալեքսեյ Մելնիկովը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով, Սարատովկա գյուղի հարակից դաշտում, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից ու մի քանի մետր գլորվել:
Ըստ shamshyan.com-ի ,27-ամյա Ա. Մելնիկովը ծառայում է Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում՝ որպես դասակի հրամանատար
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: