«Փաշինյանի ազնվությանը հավատում եմ ու իշխանափոխության կարիք չեմ տեսնում…». Սուրեն Շահվերդյան

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այն տեսակետին է, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո շատ բան է փոխվել մարդկանց մոտ:

24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ ավելի համարձակ են դարձել, սեփական կարծիքն ազատորեն արտահայտող, հետևաբար հիմա շատ ավելի հեշտ է հեղափոխություն անել, թեև անհրաժեշտություն այժմ չկա:

«Փաշինյանի ազնվությանը հավատում եմ, այո, իշխանության կադրային քաղաքականությունը չի բավարարում, բայց Փաշինյանի ազնվությանը հավատում եմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են փչացնել այն, ինչ տեղի է ունեցել 2 տարի առաջ:

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ