Լեյդի Գագան «911» նոր տեսահոլովակի ստեղծման գործում ոգեշնչվել է Սերգեյ Փարաջանովի՝ 1969-ին նկարահանված «Նռան գույնը» դասական ֆիլմով: Այս մասին տեղեկացնում է Massispost պարբերականը:
Տեսահոլովակի սկզբում Լեյդի Գագան ներկայանում է՝ նռներով շրջապատված: Տեսահոլովակում կարճ հայտնվել է ֆիլմի պաստառը: Կարճամետրաժ ֆիլմում կարելի է նկատել «զգուշություն» բառը:
Տեսահոլովակը ստեղծել է կինոռեժիսոր Թարսեմ Սինգհը, որի վրա մեծ ազդեցություն է գործել հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
«Այս կարճամետրաժ ֆիլմը խիստ անձնական է ինձ համար: Հոգեկան առողջությունը, իրականությունն ու երազանքները փոխկապակցվում են՝ մեր շրջապատում ու մեզանում ստեղծելով հերոսներ»,- ասել է Լեյդի Գագան: