Mitsubishi-ն կդադարեցնի աշխարհում առաջին սերիական էլեկտրամոբիլների արտադրությունը

Ճապոնական Mitsubishi Motors կոնցեռնը պատրաստվում է մինչև ֆինանսական տարվա ավարտը դադարեցնել  i-MiEV էլեկտրամոբիլների արտադրությունը։ Հաղորդում է NHK հեռուստաընկերությունը։

Այս  որոշման հիմնական պատճառը i-MiEV էլեկտրամոբիլների քիչ վաճառքն է և ընկերության ճգնաժամային վիճակը։

Արտադրության նախնական շրջանում i-MiEV-ը վաճառվել 50 հազար օրինակով։ Էլեկտրամոբիլի գինը մի շարք երկրներում տատանվում էր 40-50 հազար դոլարի սահմաններում։

Այժմ կոնցեռնը նպատակադրված է կրճատել ծախսերը շուրջ 935 միլիոն դոլարով։ Նմանատիպ  պատճառաբանությամբ ավելի վաղ  Mitsubishi Motors-ը դադարեցրել էր Pajero ամենագնացի արտադրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ