Ղազախստանում թռչնագրիպի մասշտաբային բռնկում է գրանցվել

Ղազախստանի հյուսիսում՝ յոթ քաղաքում, գրանցվել է տնային թռչունների անկում։ Պատճառը թռչնագրիպն է: Այս մասին հայտնում է երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով ՝ սեպտեմբերի 9-16-ը Ռուսաստանի հետ սահմանակից Հյուսիս-Ղազախական մարզի յոթ շրջանում գրանցվել են տարբեր տեսակի ընտանի թռչունների անկման դեպքեր:

«Ազգային ռեֆերենտ կենտրոնը պարզել է, որ միջադեպի պատճառը թռչունների բարձր պաթոգեն գրիպն է եղել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ