Ուսուցիչը սխալ պատասխանի համար ծեծելով սպшնել է աշակերտուհուն

Չինաստանի Սիչուան նահանգում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծի է ենթարկել տարրական դպրոցի մի աշակերտուհու՝ իր երկու հարցերին սխալ պատասխանելու համար, գրում է Oriental Daily-ն: Հաղորդվում է, Չինաստանում Ուսուցչի տոնին տասը տարեկան աղջիկը ծաղիկներով եկել էր դպրոց՝ շնորհավորելու մաթեմատիկայի ուսուցչին:

Սխալ հնչեցրած պատասխանների համար պատժելու նպատակով՝ ուսուցիչը աղջկան ծնկի էր բերել դասասենյակում և հարվածներ տեղացել գլխին: Ըստ աղջկա՝ նույն դասարանում սովորող երկվորյակ քրոջ վկայության՝ պատժի ընթացքում աղջիկը չի կարողացել անգամ ոտքի կանգնել:

Գրեթե երեք ժամ անց աղջկա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց երեխային փրկել չեն կարողացել։ Աղբյուրը հայտնում է, որ աշակերտները վախենում էին հաճախել այս ուսուցչի դասերին, քանի որ նա հաճախ էր դիմում ֆիզիկական պատժի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ