«Ես գիտեմ մեզա դավաճանել, էն էլ պարզվեց Հայաստանի հանրապետությանն ա դավաճանել…». Սիփան Փաշինյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հիշեցում.

Շպիոնները սպասարկում են այլ ազգի շահերը)

Ես գիտեմ մեզա դավաճանել, էն էլ պարզվեց Հայաստանի հանրապետությանն ա դավաճանել:
#ՇպիոնՕնիկ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացացում հայտնել էր «Դոսյե» կենտրոնի հրապարակումը, որտեղ կենտրոնը ընթերցողներին ծանոթացնում էր հետախուզության գնդապետ Վլադիմիր Չերնովի աշխատանքային փաստաթղթերին, վերջինս ղեկավարում է նախագահի աշխատակազմը՝ օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գծով:

Հրապարակման մեջ ասվում էր.

Գեներալը ամենամեծ հաջողությունները գրանցեց Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց: Նրանք գործում էին պետական գրեթե բոլոր ​​կառույցներում ՝ կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, ԱԳՆ-ում :

Հրապարակում Փաշինյանը ստացավ «Մորուք» կեղծանունը, եւ նա սկսեց ուշադիր հետեւել նրա յուրաքանչյուր քայլին:

 «Ըստ Միշայի խոստման հնարավոր չեղավ մինչև օգոստոս չեզոքացնել Նիկոլին: Այժմ, ըստ երեւույթին, կսկսվի ավելի կոշտ սցենար», — հայտնում է ոմն Սվետլանա Մաքսիմովան: Կամ «Ստացվում է, որ Փաշինյանը վրդովվել է … Լավ, լավ, սպասենք, տեսնենք ինչպես է նա սայթաքում:

Շնորհակալություն կհայտնենք միանգամից այսքան արևմտամետ հովանավորողներ բացահայտելու համար»:

Մաքսիմովայի գործակալը հոգ է տանում  նաև հայ այլ քաղաքական գործիչների մասին, ինչպես օրինակ ՝ «արեւմտամետ» Ստեփան Սաֆարյանի, ով 2019թ-ին նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ:

Մաքսիմովայից բացի, «Թեկնածու» գործառական կեղծանվամբ Երևանից ստացված մեկ այլ աղբյուրի «Մորուք»- ի վերաբերյալ կոմպրոմատներ է ուղարկում:.

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ