«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում Վանաձորում մեկնարկած մաքրապատման միջոցառմանը մասնակցող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս պահին Վանաձորի կիրճում է:
Հավաքվում և պարկավորվում է տարածքի աղբը, այն հետագայում տեսակավորվելու է, որպեսզի հնարավոր դառնա պլաստիկի առանձնացումը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: Այն մեկնարկել է վաղ առավոտից:
Մաքրման աշխատանքներին միացել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլ հյուրեր: