Duty Free-ի հիմնադիր Չաք Ֆինին միլիարդավոր կարողություն է ծախսել բարեգործության վրա, հաղորդում է Forbes-ը: Ֆինիի խոսքով՝ ինքը երկու միլիոն է հատկացրել իր և կնոջ համար կենսաթոշակային պայմաններում հարմարավետ ապրելու համար, իսկ մնացած մասը տրամադրել է նվիրատվություններին: 40 տարվա ընթացքում գործարարը ութ միլիարդ դոլար է նվիրել տարբեր բարեգործական հիմնադրամների:
«Մենք շատ բան սովորեցինք: Հետ նայելով` հասկանում եմ, որ հնարավոր էր ինչ-որ բաներ այլ կերպ անել, բայց ես շատ գոհ եմ: Ուրախ եմ, որ իմ կյանքի ընթացքում կարողացա հասնել այդ ամենին», — ասել է բարերարը: Հատկանշական է, որ Ֆինին նախընտրում է ասկետիկ ապրելակերպը: Ըստ Forbes- ի՝ նա ապրում է Սան Ֆրանցիսկոյի իր համեստ բնակարանում, որը ուսանողական հանրակացարանի սենյակ է հիշեցնում: