Ունենք 182 առողջացած.Կորոնավիրուսային քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 3737 թեստավորում, որից 3493-ը՝ բացասական արդյունքով։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք, 182 առողջացած:

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 285։

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 47154
  • Առողջացածներ — 42551
  • Փաստացի բուժվողներ -3390
  • Ընդհանուր թեստեր — 259664
  • Մահվան ելքեր — 928
  • Մահվան ելքեր այլ պատճառով –285

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ