Լեդի Գագան ներկայացրել է Փարաջանովական և Հայկական մոտիվներով տեսահոլովակ

Համաշխարհային գերաստղ երգչուհի Լեդի Գագան այսօր ներկայացրել է իր հերթական տեսահոլովակը , որը աչկի է ընկել Հայկական մոտիվներով և Փարաջանովական շնչով:

Տեսահոլովակը լայն արձագանք է գտել մեր հարևան երկրում Ադրբեջանում , որտեղ ադրբեջանցի օգտատերը գրում են թե Հայերը Քիմ Քարդաշյանի շնորհիվ իրենց ձեռքները դրել են ԱՄՆ շոուբիզնեսի գլխին և կառավարում են այն : Շատերը նույնիսք պնդում են , որ այդ ամենի հիմքը դրվել է դեռ Հայ միլիարդատեր՝ Քրք Քրքորյանի օրոք:

Լեդի Գագան ,իրական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթան, ծնվել է 1986 թ.-ի մարտի 28-ին Նյու Յորքում, ամերիկացի երգչուհի է, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, դիզայներ, բարերար, բիզնես լեդի։ Ազգությամբ իտալուհի է։ Ծնվել և մեծացել է Նյու Յորքում, որտեղ էլ ապրում է։ Ուսում է ստացել «Սուրբ սրտի մենաստան» կաթոլիկ դպրոցում, ապա որոշ ժամանակ ուսանել է Նյու Յորքի համալսարանի արվեստի դպրոցում, սակայն այն լքել է՝ իր կարիերայի վրա կենտրոնանալու նպատակով։

Գագան հայտնի է իր համարձակ և տարատեսակ ներդրումներով երաժշտական աշխարհում իր նորաձևության, ելույթների և երաժշտական հոլովակների միջոցով։ 2013 թվականի նոյեմբերի տվյալներով Գագան վաճառել է 24 միլիոնից ավել ալբոմ և 125 միլիոնից ավել սինգլ։ Իր նվաճումները ներառում են հինգ Գրեմի և տասներեք MTV Video Music Awards մրցանակներ։ «Billboard» ամսագիրը մի քանի անգամ Գագային կոչել է «տարվա արտիստ», VH1-ը նրան ներառել է «Երաժշտական աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում՝ 4-րդ հորիզոնականում։ 2010-2013 թվականներին «Forbes» ամսագիրը Գագային ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանանց ցուցակում։ «Times»-ը Գագային անվանել է «փոփի թագուհի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ