Վարչապետի հրաժարականը պահանջում են տարիներ ի վեր քաղաքական բոշայությամբ զբաղվող , դաշտը ապականած ու հանրության կողմից մերժված ուժերը։

Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վարչապետի հրաժարականը պահանջում են տարիներ ի վեր քաղաքական բոշայությամբ զբաղվող , դաշտը ապականած ու հանրության կողմից մերժված ուժերը։

Սրտացավ շրջանակի կողմից հնչող , թեկուզ կծուլեզու, բայց առողջ քննադատությունը իշխանությունը պարտավոր է լսել՝ իրականությունից չկտրվելու համար։

Բայց շանտղություն է, երբ անտառը արմատախիլ արածներն են պահանջում , որ նոր տնկված ու դեռ հողին չկառչած ծառերը բերք տան։

Մեր ժողովուրդը հավաքական գիտակցություն ունի և բաց նյարդի պես տարբերում է թացը չորից։

ՀԳ՝ թե բա Բաբայան Վահանը պահանջում է, ՀՅԴ֊ն պահանջում է, Ծառուկյանը պահանջում է, Էդմոնը կպահանջի, Վանեցյանը պահանջում է, Խոսրով Հարությունյանը դժգոհ է, Վազգեն Մանուկյանը խառն է, Խաչիկ Ասրյանը վստահ է, Իսագուլյան Գառնիկը դեմ է)))))

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ