Խորեն Լևոնյանի 37-ամյակի ջերմ շնորհավորանքները և Նազենի Հովհաննիսյանի հետ ջերմ տանգոն…

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը սեպտեմբերի 16-ին նշել է իր ծննդյան տարեդարձը: Սիրված դերասանը 37 տարեկան է: Խորենը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերների, երկրպագուների և գործընկերների կողմից, որոնցից մի քանիսը հրապարակել է Ինստագրամի իր էջի սթորի բաժնում:

Շնորհավորանքներին է միացել նաև դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով Լևոնյանի հետ տեսանյութ է հրապարակել իր էջում և կից գրել՝

«Երեկ ծանր ու երկար աշխատանքային օր էր, ու չկարողացա ինչպես հարկն է իմ սիրելի դերասանին, գործընկերոջն ու տաղանդավոր տղամարդուն շնորհավորել))

Խոր ջան … ինչպես, որ անտարբեր չես թողել քո դերերով և ոչ ոքի, էդպես էլ սրտանց ուզում եմ, որ շարունակես, միևնույն է դու միշտ ու միայն մնալու ես քո նուրբ, արվեստային, երբեմն չափազանցված ուրախ, երբեմն էլ դեպրեսիվ, անսովոր նրբազգաց էությանը հավատարիմ, նորից ու նորից անիմաստ բարկանալու ես, փակվես անճաշակ ու վատ բաներից, ոգևորվես տարբեր մտածողությամբ մարդկանցով, հետաքրքիր նախագծերով, անգամ փոքր հաջողություններով և նորարարություններով…որովհետև դու միշտ եղել ես ու կմնաս Ռոմանտիկ երազող), անգերազանցելի տաղանդավոր և արվեստի մասին ապրող:

Կյանքիդ շրջապտույտը թող ամեն անգամ նոր շունչ և գաղափար բերի, որ ստեղծագործությունդ չդադարի… Ծնունդդ շնորհավոր Խորեն ջաաան»,- գրել է Նազենին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ