ԿԳՄՍ նախարար Արյաիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Մեկը չկար հիշեցներ շաբաթվա հերոսին` երբ 12-ամյայի մասին խոսում եք, հիշե՛ք, որ դրա ներդրումը եղել է Հանրապետականի հետ ԲՀԿ-ի կոալիցիոն սիրավեպի բուռն պահին:
Չնայած այն ժամանակ ի՞նչ կրթություն, դուք սահմանափակվում էիք բացառապես կուսակցական տնօրեններ տեղավորելով: Խոսե՛ք ամեն ինչից, բացի կրթությունից:
Հ.Գ1. Անհարմար բան ստացվեց, նախարարն էլ դաշնակցական էր
Հ.Գ2. Մենք կլցնենք 12-ամյան բովանդակությամբ` ձեր փոխարեն: