Մենք ձգտում ենք միասնաբար հաղթահարել դժվարությունները, ոմանք փորձում են դժվարությունների հետ միասնաբար՝ հաղթել մեզ

Հայկ Կոջոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մենք ձգտում ենք միասնաբար հաղթահարել դժվարությունները, ոմանք փորձում են դժվարությունների հետ միասնաբար՝ հաղթել մեզ։ Մեր դաշնակիցը ժողովուրդն է՝ ընդդեմ պրոբլեմի, ոմանց դաշնակիցը պրոբլեմն է՝ ընդդեմ ժողովրդի։

Հաշվարկը պարզ է՝ հուսալքել ժողովրդին, կոտրել և հետ շպրտել անցյալի գիրկը։ Նյարդայնացնել մարդկանց, ստեղծել աղմուկ և քաոս, ստիպել, որ մարդիկ կարոտեն անցյալի կայուն ճահիճը։ Այո, ճահիճը կայուն է և 《խաղաղ》։

Բայց մենք դուրս ենք եկել բաց ծովում նավարկելու, որտեղ փոթորիկներն ու ծովահենները անպակաս են։ Պետք չէ լարվել կեղծիքի փոթորիկներից և քաղաքական ծովահեններից։ Մեր երազանքների ափը հասնելուն պես՝ դրանք կխաղաղվեն։ Իսկ մենք կհասնենք ափը, անկասկա՛ծ։

Մենք ձգտում ենք միասնաբար հաղթահարել դժվարությունները, ոմանք փորձում են դժվարությունների հետ միասնաբար՝ հաղթել մեզ։ Մեր…

Posted by Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan on Friday, 18 September 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ