Դեռ երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում է ռուսական «Dossier»-ի հրապարակումն այն մասին, թե ինչպես է Կրեմլն իր գործակալան ցանցով փորձում ազդեցություն ունենալ հարևան պետությունների քաղաքականության վրա։
Ուշագրավ է հրապարակումից մի հատված, որտեղ ասվում է.
Հրապարակում Փաշինյանը ստացավ «Մորուք» կեղծանունը, եւ նա սկսեց ուշադիր հետեւել նրա յուրաքանչյուր քայլին:
«Ըստ Միշայի խոստման հնարավոր չեղավ մինչև օգոստոս չեզոքացնել Նիկոլին: Այժմ, ըստ երեւույթին, կսկսվի ավելի կոշտ սցենար», — հայտնում է ոմն Սվետլանա Մաքսիմովան: Կամ «Ստացվում է, որ Փաշինյանը վրդովվել է … Լավ, լավ, սպասենք, տեսնենք ինչպես է նա սայթաքում:
Շնորհակալություն կհայտնենք միանգամից այսքան արևմտամետ հովանավորողներ բացահայտելու համար»:
Մաքսիմովայի գործակալը հոգ է տանում նաև հայ այլ քաղաքական գործիչների մասին, ինչպես օրինակ ՝ «արեւմտամետ» Ստեփան Սաֆարյանի, ով 2019թ-ին նշանակվել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ:
Մաքսիմովայից բացի, «Թեկնածու» գործառական կեղծանվամբ Երևանից ստացված մեկ այլ աղբյուրի «Մորուք»- ի վերաբերյալ կոմպրոմատներ է ուղարկում:.
Հարց է ծագում, թե իրականում ով էր «Кандидат» ծածկանունով Հայաստանից ինֆորմացիա հայտնող գործակալը:
Հայաստանում հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը, ով նույնիսկ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ բաց չէր թողնում հնարավորությունը ռուսական կողմին հաճոյանալու համար:
Անգամ սկադալային գաղտնալսման մեջ, որն ի դեպ ամենայն հավնաականությամբ հենց Վանեցյանն էր կազմակերպել, բացահայտ կերպով փորձում է հաճոյանալ ռուսներին:
Այո, նույն Վանեցյանը, ով հերքում էր ԱԱԾ-ի վրա ռւսական ազդեցության գոյությունը, բայց միևնույն ժամանակ գաղտնալսման մեջ հայտնում է. «Ռուսները ո*ները ճղում են…»։
Ստորև ներկայացնում ենք գաղտնալսումից այդ հատվածը:
ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո նույն Վանեցյանը ամեն հարմար առիթ փորձում էր օգտագործել ռուսական կողմի հետ հարաբերություններ ստեղծելու համար: Անընդատ այցելություններ Մոսկվա ու հանդիպումներ Կրեմլի շահերը սպասարկող «Ճ» կլասի չինովնիկնրի հետ:
«Dossier»-ի հրապարակումից արդեն իսկ հայտնի դարձավ, որ «Մորքուր» մականունով նակին ԱԱԾ տնօրենն է հանդիսանում Հայաստանում օտարերկրյա գործակալը:
Ակնհայտ է, որ Վանեցյանն իր նորաստեղծ կուսակցությունով ՀՀ-ում չունենալով հասարակության լայն շերտերի աջակցությունը՝ հույսը դրել է ռուսական կողմի աջակցության վրա, բայց դրա փոխարեն վերջինս պարտավորվել է ծառայություններ մատուցել ռուսական կողմին:
Այլապես Վանեցյանի համար չկա և ոչ մի հույս ու ապագայի երաշխիք, որ Հայաստանի քաղաքական դաշտում կարող է անգամ փոքրիկ հաջողության հասնել: Հույսը միայն ռուսներն են:
Ռուսական կողմին «Թեկնածու» ծածկանվան տակ Վանեցյանը ինֆորմացա է հայտնում ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին, այն նույն Վանեցյանը, ով պաշտոնից հեռանալուց հետո խոսում էր «Սպայի պատվի» մաասին:
Թերևս սա պետք է ուժեղ ազդակ լինի Ազգային Անվտագության Ծառայությանն ու հասարակությանը, որ Արթուր Վանեցյանն իրականում օտարեկրյա գործակալ է, ով հակապետական գործունեություն է ծավալում: