«ՀՀ-ում, բնականաբար, տարբեր երկրի գործակալներ կան, հուսով եմ ԱԱԾ-ն զբաղվում է նրանցով»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն՝ անդրադառնալով համացանցում տեղ գտած այն հոդվածին, որտեղ նշվում է, թե ովքեր են Հայաստանում ռուսաստանյան գործակալները:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» և, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությանն ուղղված քննադատություններին՝ Փաշինյանն ընդգծեց. «ՀՀ-ում ճշմարտության ու ստի կռիվ է գնում, ու եկեղեցուց խոսում է խաչակնքվել չիմացողը, ազգային արժեքներից խոսում է սեռական բռնի գործողություններ կատարածը և այլն»:
Մանրամասները՝ տեսանյութում։