ArmLur.am-ին տեղեկություններ էին հասել, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մարտ ամսին այնպես է հարվածել Երեւանի պետական համալսարանի աշխատակիցներից մեկի աչքին, որ դրանից հետո վերջինիս մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Եվ ավելին, իրավիճակն այնքան է վատացել, որ Գեւորգ Պետրոսյանը որոշել է այդ աղջկան անձամբ տանել բուժօգնության՝ Մալայանի անվան կլինիկա:
Ի վերջո, ինչ է եղել Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ: Մանրամասները փորձել ենք պարզել հենց նրանից:
-Պարո‘ն Պետրոսյան, որքանով է իրական այս տեղեկությունը, Դուք որոշ ժամանակ առաջ Երեւանի պետական համալսարանից ինչ-որ աղջկա եք հարվածել, արդյունքում վնասվել է նրա աչքը: Դուք անձամբ տարել եք Մալայան բժշկական կենտրոն:
-Բացարձակապես ինձ հետ կապ չունի:
-Նման միջադեպից տեղյակ չե՞ք, նման բան չի՞ եղել:
-Ինչի մասին է խոսքը, ինչ աղջիկ, ինչ հարված:
-Ասում են ինչ-որ երիտասարդ աղջիկ է, որին հարվածել եք ու աչքը վնասել:
-Բացարձակապես նման բան չկա, ով նման բան է ասում թող ապացուցի:
-Ձեզ տեսել են Մալայան կենտրոնում: Դուք այնտեղ չե՞ք եղել:
-Մալայան կենտրոն ես գնացել եմ իմ աչքի համար: Կնոջս հետ եմ եղել: Դա ապատեղեկատվություն է: