«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները հրաժարվել են մասնակցել Ծառուկյանի հավաքին

Երեկ Արարատի մարզի Վեդի քաղաքում կայացել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը մարզի բնակիչների հետ: Ըստ մեր աղբյուրների՝ չնայած Ծառուկյանի խիստ հանձնարարականներին՝ հավաքին չի հաջողվել ապահովել նույնիսկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների մեծ մասի ներկայությունը:

«Արարատցեմենտ»-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ գործարանում աշխատակիցներին հանձնարարվել է պարտադիր մասնակցել այդ հանդիպմանը, մեծ աղմուկ ու բոյկոտ է հասունացել, մեծ թվով աշխատողներ հրաժարվել են այդ հանձնարարությունը կատարելուց: Գործարանի ղեկավարությանը հաջողվել է վարչական լծակների գործադրմամբ կազմակերպված ավտոշարասյունով ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպման վայր տանել ընդամենը 100 աշխատակցի ու նրանց համոզել, որ բերեն նաեւ իրենց ընտանիքների անդամներին:

Չնայած այս ամենին եւ սրան գումարած մարզում ունեցած խնամիական կապերը՝ Ծառուկյանին հաջողվել է հավաքել ընդամենը շուրջ 500 մարդ: Սպասելիքները, ըստ մեզ հասած տեղեկությունների, եղել են 3 անգամ ավելի:

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ մթերման այս բուռն սեզոնին եւ խաղողի մթերման հետ կապված դժգոհությունների ֆոնին Գագիկ Ծառուկյանը հաջողացրել է ամենաառատ խաղողն ունեցող մարզում խուսափել այդ թեմայի քննարկումից: Ծառուկյանն իր ելույթը կառուցել է բոլորին արդեն հայտնի տրամաբանութայն շրջանակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ