Երկու շաբաթից հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների նորոգումը կավարտվի

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ երկու շաբաթից հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների նորոգումը կավարտվի։ Նա հայտնել է, որ հրետակոծությունից տուժած բոլոր տներն ամբողջությամբ հաշվառված են։

«Տավուշի մարզի գյուղերը նախորդ 30 տարիների ընթացքում ենթարկվել են մասսայական հրետակոծությունների, որևէ անգամ այս ծավալի աշխատանք, այն էլ օպերատիվ ձևով չի կատարվել»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է մարզպետը

Նա ընդգծել է, որ ոչ միայն վնասի վերականգնում է իրականացվում, այլև տների, տանիքների ու փողոցների, թաղամասերի վերակառուցում է տեղի ունենում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ