Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։ Վերջինս հայտնել է, որ քաղաքապետը երեկ թեստ է հանձնել, որի դրական պատասխանն այսօր է ստացել։
«Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,— ասել է մամուլի քարտուղարը։
Սոնա Առաքելյանը նաև ավելացրել է, որ բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։ Եվս 26 աշխատակից է թեստավորվել, նրանց մոտ վիրուսը չի հաստատվել։