Նենց են անում, որ ջահելները շոր չունենան հագնելու, տրուսիկ-մայկով դուրս գան…

Կառավարության դիմաց շարունակվում է առևտրականների բողոքի ակցիան:

«Տարիներ շարունակ կիլոգրամի համար 6-7 դոլար վճարել ենք, մեր մեղքն ա՞, որ գնացել ա անհատների գրպանը, որ բյուջե չի գնացել»,- ասաց ակցիայի մասնակիցը:

«Հիմա չենք կարող ավել տալ, կորուստներ ենք տվել, ամսի 13-ին եկել ենք Թուրքիայից, խանութները փակել են տվել, իմ բեռը մնացել ա, իրենք անհանգստացե՞լ են ինձ համար… Մնալու ա կիլոյով ու նորից 4 դոլար, որը էլի շատ ա»,- հավելեց կինը: «Չեմ կարող նրանց պահանջով աշխատել. քայլ կանեմ, հենց ճամփեն բացվի, կգնամ Թուրքիա՝ կաշխատեմ»:

«70 տարեկան կին եմ, քանի՞ ղեկավար փոխած կլինեմ, ոչ մեկի համար քվեարկության չեմ գնացել, որովհետև չեմ հավատացել: Բայց Ձեզ համար, 2 ստենդ սրտիս մեջ դրած, Առինջ մոլի ժողովրդի հետ ոտքով իջել, եկել եմ Հրապարակ, որպեսզի քվեարկեմ՝ մտածելով, որ Դուք եկել եք ժողովրդին ապահովեք»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հագուստի և կոշիկի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ