Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասել են

Քիչ առաջ վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Մկրտչյանը լուսանկար է տեղադրել սոցիալական ցանցում՝ մակագրելով. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։

Հիշեցնենք, որ այսօր Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվելուց հետո Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիա իրականացնողների եւ Մկրտչյանի միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ։

Ըստ ցուցարարների՝ Մկրտչյանն իրենց անվանել է թափթփուկներ։

Spread the love
  •   
  •   
  •   
  •  
error: Content is protected !!