«Ամեն ընտանիքին 4000 դոլար փող տվեք…». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Նրանք ոչ մի տեղ չեն աշխատել, որեւիցե բան չեն արել. անփորձ քայլել են ու այսօր եկել՝ ոլորտ են ղեկավարում։ Այ ցավդ տանեմ, դու չես կարողանում, քար քարին դրած չկաս, ամբողջ ոլորտը ո՞նց ղեկավարես։ Իրենք արդեն ընտելացել են իրենց փափուկ տեղին, որ կյանքւմ սեփական կատու չեն ունեցել, այսօր առոք-փառոք… այսօր էլ ժողովրդին ասում են՝ ժողովուրդը չուզի, էսօր ասում է՝ չէ, մենք պետք է որոշենք։

Այսօր իրենք պետք է կարողանան ժողովրդի հետ շփվել։ Էսօր բամբասում են, շանտաժ են անում. դա իմ վեջն էլ չի։ Կարեւորը իմ ժողովրդի հետ հանդիպում եմ, գիտեմ խնդիրն ու լուծումը»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։

Անդրադառնալով աշխատատեղերի ավելացման հայտարարությանը՝ Ծառուկյանն ասաց. «Հիմա կարանտինը ձգել են հունվար, հունվարից կձգեն մինչեւ մայիս։ Ասում են՝ աշխատատեղերն ավելացել են. 400 հազար մարդ չի աշխատում, 120 հազար մարդ արտագնա աշխատանքի չի գնացել։ Անգամ սուպերմարկետի առեւտուրն է ընկել 30 տոկոսով։ Մենք ասում ենք՝ ընդունեք ձեր սխալները, փոփոխություններ կատարեք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ