Քաղաքական փաստացի դիսկուրսը վերածվել է անհեթեթության։ Արման Աբովյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե Ծառուկյանը գրել չգիտի։
«Թույլ տվեք այդ անհեթեթ հայտարարությանը չարձագանքել շատ պարզ պատճառով, որովհետև վարչապետը չունի առարկայական պատասխան այն հարցերին, որոնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը»։
Աբովյանի կարծիքով՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:
Այնուհետեւ ԲՀԿ առաջնորդն էլ պատասխան գրառում էր արել այն մասին, որ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։
Արման Աբովյանն անդրադարձավ նաև Ծառուկյանի այս գրառմանը, և լրագրողների այն հարցին, թե իշխանությունների խոսքով ԲՀԿ-ում նույնպես կան հոգեկան հիվանդություն ունեցող պատգամավորներ, ովքեր են նրանք, Արման Աբովյանը պատասխանեց․
«Շատ բան են ասում»։