«Դոդի գագոյի» եկեղեցու մոմի վաճառքի և եկեղեցում տեղի ունեցող արարողությունների գումարը չի գնում Սուրբ էջմիածինի, այլ փոխանցվում է իր անձնական «գրպանը». Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մի լուր հասավ ականջիս, որ գագիկ ծառուկյանի՝ «դոդի գագոյի» եկեղեցու մոմի վաճառքի և եկեղեցում տեղի ունեցող ամբողջ արարողությունների գումարը «եկամուտը» չի գնում Հայաստանի Սուրբ էջմիածնի եկեղեցու ընդհանուր ֆոնդին, փոխարենը դա փոխանցվում է իր անձնական «գրպանը»՝ որպես իր եկամտի աղբյուր…

Քանի որ լուրի մասին 100% տեղեկություն և փաստ չունեմ, ուստի դիմում եմ ՀՀ-ի արդար լրատվամիջոցներին, որպեսզի իրենք փորձեն և համապատասխան մարմիններից պարզաբանում ստանան և փաստացի հրապարակեն այդ լուրի իրականությունը… Ես՝ որպես ՀՀ Քաղաքացի, պահանջում եմ, որ այս լուրը բարձրաձայնեն և ինձ հանրային ճիշտ տեղեկություն տրամադրեն…

Հ.Գ. Եթե այդ լուրը համապատասխանում է իրականությանը, ապա առանց մեկ րոպե այս ու այնկողմ լինելու, պետք է «դոդի գագոն» անհապաղ կալանավորվի և հաշված օրերի ընթացքում դատապարտվի. իր ամբողջ գույքն ու բիզնեսները պետք է անհապաղ պետականացվի և ողջ եկամուտը փոխանցվի ՀՀ պետական բյուջե։ Դուխով Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Իսկ ավելի ուշ Հայկ Թորոյանն ավելացրել է.

Մի փոքր շտկում։ Քաղաքացիներից տեղեկացա, որ տվյալ եկեղեցու մոմը անվճար է, բայց արձանագրեք այն, որ եկեղեցում տեղի ունեցող արարողությունները ահռելի եկամտի աղբյուր է, նաև այն, որ եկեղեցու ներսում դրված են արկղեր, որոնց հասույթը ևս ամսվա կտրվացքով բավականին ահռելի մեծ եկամտի միջոց է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ