Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Երկար սպասված. Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատումը մոտենում է ավարտին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների իրականացում:
Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհը զբոսաշրջային կարևորագույն ուղի է։ Այն մի քանի տասնամյակ չէր վերանորոգվել։ Ճանապարհի վերականգնումը կնպաստի գեղատեսիլ այս վայրում զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Երկար սպասված. Պարզ լիճ տանող ճանապարհի ասֆալտապատումը մոտենում է ավարտին
Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Thursday, 17 September 2020