Մանվել Գրիգորյանի դեմ բողոք ցուցարարները փակել են Էջմիածնի մայրուղին

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով Վերաքննիչ դատական նիստն ընդհատվեց։ Այս մասին դռնփակ նիստից դուրս գալով լրագրողներին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Նիստը հետաձգվել է զուտ տեխնիկական պատճառով. որոշակի փաստաթղթերի անհրաժեշտություն կա` միջնորդությունը տրամադրելու համար։ Տրամադրվել է ողջամիտ ժամկետ, նիստը կկայանա մեկ այլ օր»,– ասաց Մկրտչյանը` նշելով, որ հաջորդ նիստի օրն այս պահին հայտնի չէ։

Նշենք, որ վերաքննիչ դատարան էր դիմել դատախազությունը` բողոք ներկայացնելով Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու դեմ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

 

 

Ինքը` Մանվել Գրիգորյանը, դատական նիստին չէր մասնակցում, փաստաբանի խոսքով` վատառողջ լինելու պատճառով։

Մանվել Գրիգորյանի դեմ բողոքողները փակել են մայրուղին

Մանվել Գրիգորյանի դեմ բողոքողները փակել են մայրուղին

Posted by 1in.am on Friday, January 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ