Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել` անդրադառանալով վերջին 2 օրերին ԲՀԿ-ականների արած հայտարություններին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Վայրի արևմուտքում մի հայտնի շերիֆ շատ պարզ մեթոդ էր օգտագործում ավազակներին հայտնաբերելու համար:
Երեկոյան մտնում էր բար, որտեղ հավաքված էին լինում հասարակության տարբեր շերտերից բազմաթիվ մարդիկ, դուռ բացելուց հետո անմիջապես գոռում էր «Բռնեք գողին»:
Դրանից հետո բարում հավաքվածների մեջից հանցագործները խուճապահար սկսում էին փախչել, ու շերիֆին մնում էր միայն բռնել դրանց:
Նմանատիպ մի բան տեղի ունեցավ երեկ Աժ-ում ու այսօր վարչապետի գրառումից հետո:
Արայիկ Հարությունյանի հայտարությունից հետո, որը վերաբերվում էր բացառապես իրենց հորմոնները զսպել չկարողացողներին և եկեղեցու բակում բռնությամբ շնացողներին, նյարդային ջղաձգումներ սկսվեցին համապատասխան մարդու բիզնես շահերը պաշտպանող խմբակի կողմից։
Իսկ առավոտյան՝ վարչապետի գրառումից հետո նյարդային ջղաձգումները սկսեցին ուղեկցվել հոգեխանգարված վայնասուններով։
Լավ, եթե նման բան չկա… էլ ինչի՞ համար եք խառնվել իրար… ))