Նավալնիի մոտ ցույց են տվել՝ որտեղից է հայտնվել այդ չարաբաստիկ շիշը

«Որտեղից է հայտնվել այդ չարաբաստիկ շիշը»: Ահա այսպիսի վերնագրով տեսանյութ է հայտնվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինստագրամի էջում: Տեսանյութին կից գրված է, որ այն արվել է Նավալնիի թունավորումից մեկ ժամ անց՝ նրա խմբի անդամների կողմից, որոնք դեռ մնացել էին Տոմսկում:

«Այնտեղ մնացած խմբի անդամները գրեթե անմիջապես իմացել են կատարվածի մասին ու այդ պահին արել են միակ հնարավոր բանը. նրանք կանչել են փաստաբանի, բարձրացել են հյուրանոցի այն սենյակը, որը քիչ առաջ լքել էր գործիչը, և սկսել են գրանցել, նկարագրել և փաթեթավորել սենյակում առկա ամեն բան՝ այդ թվում ջրով լի շշերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի ուշ հենց այդ շշերի վրա գերմանական լաբորատորիան հայտնաբերել է «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր: Ապա ևս երեք լաբորատորիաներ, որոնք թեստեր էին վերցրել Նավալնիից, հաստատել են, որ գործչին հենց այդ նույն տեսակի նյութով են թունավորել:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ