Խոհանոցում գազի բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել. մեկնել 2 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշատի խճուղու տներից մեկում։

ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան խոհանոցում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։06-ին։ Այրվել են խոհանոցի կահույքը՝ մասամբ (12 քմ), տեխնիկա, եւ ջերմահարվել՝ 2 հատ գազի բալոն (5 կգ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ