«Ինձ Նիկոլին չնմանեցնեք». Շարմազանով

Ժամը 15:00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:

Քիչ առաջ գրասենյակ ժամանեց ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ժամանել են ԳՄ անդամները:

ԳՄ նիստին հաջորդելու է խորհրդի ընդլայնված նիստը, որը սկսվելու է 16։00-ին։

Նշենք, որ այսօր կուսակցությունը որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

Նիստից անմիջապես հետո ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկից առաջ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամենայն հավանականությամբ կընդունվի որոշում, որ կուսակցությունը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ