Ծառուկյանը գրառում անի և ճիշտ նախադասություն կազմի՝ ֆանտաստիկայի ժանրից է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, այսօր լրագրողի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գրառմանը, ասել է.

«Նախ ես շատ զարմացած եմ, որովհետև չեմ կարծում, թե Գագիկ Ծառուկյանը կկարողանար նման գրառում անել միայն նրա համար, որ էնտեղ նախադասությունը ճիշտ էր կազմված:

Ծառուկյանը գրառում անի և ճիշտ նախադասություն կազմի, դա արդեն ֆանտաստիկայի ժանրից է»:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ