Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը: Այդ մասին գրառում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն չափահասների, հիվանդության փոխանցող չեն հանդիսանում, սակայն իրականացված նոր ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում այդ վարկածը, համաձայն որոնց` նույնիսկ մինչև 5 տարեկան երեխաների մոտ վարակման առաջին օրերին վիրուսի ծանրաբեռնվածությունը քթում բավականին բարձր է, և նրանք կարող են տարածել վարակն այնպես, ինչպես մեծահասակները: Ահա թե ինչու երեխաների դեպքում ևս կարևորվում է դիմակներ կրելու հանգամանքը:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ դիմակները պարտադիր են դպրոցականների համար։
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում,…
Posted by ՀՀ առողջապահության նախարարություն on Thursday, 17 September 2020