ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության։)»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
«Կնքվել է նաեւ 4 ՍՈՒ-25 –երի արդիականացման ծրագիր, որը որ տարիներ շարուանակ մեզ չի հաջողվել իրականացնել, բայց հիմա իրականություն դարձավ»,-ասաց նախարարը` հավելելով, որ կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
Նախարարը հավելել է, որ իրեն ոգեշնչել է նաեւ հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում:
Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության։)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, 17 September 2020