«Մարուքյան Էդիկ, դու ո՞վ ես, մտել ես իմ տուն…». Վանաձորի գազաբալոնների գործարանի տնօրեն

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ևս հաստատեց, որ Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան չի բացվել դեռևս։ 

«Ընդամենը մեկ նմուշ էին բերել Իրանից և ասում էին, որ եթե իրենց ներդումային ծրագիրն առաջ գնա, հնարավոր է՝ այդ մեքենաներն այստեղ հավաքեն։ Նիկոլ Փաշինյանը մասնացել էր գազաբալոնների գործարանի բացմանը»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք մեքենաների արտադրությունից ընկերությունը վերջնական հրաժարվել է, քաղաքապետը պատասխանեց, որ արտադրության համար որևէ բան չի էլ ձեռնարկվել, որ հրաժարվեն։ «Մեքենա արտադրելը խաղուպար չի, ուղղակի ցուցանմուշ էին բերել կանգնացրել և ասացին, որ հնարավոր է կարողանան մի օր նաև այդ մեքենաներից այստեղ հավաքել»,- ասաց նա։  

Այսպիսով, ԼՀԿ պատգամավորների պնդումը, թե Վանաձորում մեքենաների արտադրությամբ զբաղվող գործարան է բացվել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը։ 

Մարուքյան Էդիկ, դու ո՞վ ես, մտել ես իմ տուն. Վանաձորի գազաբալոնների գործարանի տնօրեն

Մարուքյան Էդիկ, դու ո՞վ ես, մտել ես իմ տուն. Վանաձորի գազաբալոնների գործարանի տնօրեն

Posted by Հայկական ժամանակ օրաթերթ on Thursday, 17 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ