Պարոն Ծառուկյանը առաջարկում է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ նշելով, որ լիովին համաձայն է։ «Կարծում եմ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»,-գրել է Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: